ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը, ազատավել է Շիրակի պետական համալսարանի պրոռեկտորի պաշտոնից: Անահիտ Ֆարմանյանը ArmLur.am-ին տեղեկացրել է, որ ռեկտոր Սահակ Մինասյանը որոշման մասին գրավոր է ծանուցել: Դրանից հետ որեւէ բացատրություն չի տրվել:
Լուրը հաստատել է նաեւ Գագիկ Համբարյանը, ով եւս աշխատանքից ազատվել է Սահակ Մինասյանի որոշմամբ: Անահիտ Ֆարմանյանի խոսքով` ծանուցումն ուղարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտմամբ:
«Ծանուցում եմ ստացել երեկ` ժամը 17.00-ին, որ մայիսի 4-ից ազատված եմ աշխատանքից: Սահակ Մինասյանը նշեց՝ քանի որ կառուցվածքային փոփոխություններ են ընթանում բուհում, հաստիքացուցակում իմ մասնագիտական պատրաստվածությանը եւ պաշտոնին համապատասխան այլ աշխատանք չեն կարող առաջադրել: Մինչդեռ ուզում եմ իրազեկել, որ բուհի հավատարմագրման ծանր գործընթացի հիմքում ես եմ կագնած եղել, եւ իմ մասնագիտական հմտությունների հետ կապված պետք է բարձրաձայնեն բուհի ներկայացուցիչները: Ես առաջին իսկ օրվանից խնդիր եմ ունեցել Սահակ Մինասյանի հետ, այդ հիմնական խնդիրը նրա միապետ լինելու մեջ է»:
Շուշանիկ Օհանյան
Գյումրի