«Կոնվերս բանկ»-ի վրա կատարված ավազակային հարձակման հետքերով. երբ Հայաստան կտեղափոխեն Ցիգանկովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակուման գործով կալանավորված Մարատ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրա պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան` խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար, սակայն բողոքը մերժվել է:

Հիշեցնենք, որ այս գործով գլխավոր մեղադրյալը 29-ամյա Պյոտր Ցիգանկովն է, որը բանկից հափշտակել էր 200 հազար դոլար եւ փախուստի դիմել: Ավելի ուշ նրան հայտնաբերեցին Վրաստանում, բայց տեւական ժամանակ է՝ նրան չեն տեղափոխում Հայաստան: Այդ ամենի պատճառով, ինչպես պնդում են մյուս կալանավորվածների փաստաբանները, տեւական ժամանակ է՝ որեւէ քննչական գործողություն չի արվում:




Լրահոս