Մայիսի 15-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյան կխոսի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին, կանդրադառնա ստեղծված նոր իրավիճակին:

***

Մայիսի 15-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կխոսի Նիկոլ Փաշինյանի`Թուրքիայի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ հայտարարության մասին, կանդրադառնա Թուրքիայի վարչապետի արձագանքին: Ի՞նչ հետևանքներ կլինեն և ի՞նչ հնարավոր փոփոխություններ և զարգացումներ են սպասվում առաջիկայում:

***

Մայիսի 15-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ նոր կառավարության ծրագրին ընդառաջ. դիտարկումներ գինեգործության ոլորտի հիմնախնդիրների մասին

***

Մայիսի 15-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի  ակումբում  կհյուրընկալվի  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

ԹԵՄԱ՝    մայիսի 14-ին   Սոչիում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը. Փաշինյան–Պուտին հանդիպումը. սպասելիքներն ու հեռանկարները:

***

Մայիսի 15-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա քննարկում «Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները» թեմայով:

Բանախոսներն են`

Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար

Ռոբերտ Ռևազյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան

Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան

Հասմիկ Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան-փորձագետ

***

Մայիսի 15-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Թեման` Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը, երկկողմ հարաբերություններին առնչվող քննարկումները` ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

Բանախոսը կանդրադառնա նաեւ ներքաղաքական զարգացումներին. կառավարության կազմի շուրջ հանրային արձագանքներ, արտահերթ ընտրությունների հրամայական,հետհեղափոխական զարգացումներ:

***

Մայիսի 15-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ նոր կառավարության ծրագրին ընդառաջ. դիտարկումներ գինեգործության ոլորտի հիմնախնդիրների մասին:

Ժամը 13:00՝ Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն Հ/Կ նախագահ Արթուր Աթոյանը: ԹԵՄԱ՝ ոլորտի հեռանկարները՝ ՀՀ նոր կառավարության ծրագրի համատեքստում
***

ՄԱՅԻՍԻ 15-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի, ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանի, Ա. Պ. Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն, թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ Վալերի Շադրինի, «Ռեժիսուրայի և Դրամատուրգիայի կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, «SounDrama» ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Պանկովի, ՌԴ ժող. արտիստ Իգոր Յասուլովիչի ասուլիսը:

ԹԵՄԱ -Երևանում կանցկացվի ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը:

***

Մայիսի 15-ին  ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝  «Նոր Հայաստան, Նոր կառավարություն, Նոր  իրավական զարգացումներ, ներդրողների առաջարկները Նոր Հայաստանին։ Ոլորտներ, անուններ, «Հայկական Ֆեսբուք» Արտ Սամ մեդիա հարթակի ստեղծում, նպատակը, անհրաժեշտությունը, ակնկալվող արդյունքները, մասնագետները և հեռանկարները»։
Բանախոսն է՝
Հայկազ Մակարյան –իրավաբան,  Ռուսաստանում գործող «Էտյուդ Մեդիա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արարատ Թումասյանի լիազորված անձը Հայաստանում

 




Լրահոս