Հայաստանում Սոթքի հանքը և Արարատի ոսկու վերամշական ֆաբրիկան շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերքում է լուրը այն մասին, որ ձեռնարկության աշխատողները գործադուլ են հայտարարել։
Այդպիսի ենթադրության պատճառը հանդիսացել է այն, որ ոսկու հանքաքարի անօրինական արդյունահանողները, այսպես կոչված «Չղջիկները», հերթական անգամ, ընկերության կոլեկտիվի վրա ճնշում գործադրելու ճանապարհով փորձել են իրականացնել իրենց անօրինությունները, մասնավորապես, մայիսի 17-ից 18-ը չղջիկները փակեցին դեպի հանք տանող ճանապարհը, կաթվածահար արեցին ամբողջ պրոցեսը՝ իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական նախադրյալներով, իբրև թե նրանք հանդիսանում են քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցներ և պայքարում են իրենց «իրավունքների» համար։ Անօրինաան ոսկի արդյունահանողները պահանջում էին Սոթքի հանքի ղեկավարության հրաժարականը, որը խոչընդոտում է իրենց անօրինական արարքները հանքի տարածքում։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերթական անգամ հիշեցնում է, որ «Չղջիկների» անօրինական գործողությունները սահմանափակում են ոչ միայն քաղաքացիների աշխատանքի իրավունքը, այլև խաթարում են արտադրական դիսցիպլինները, որը, իր հետ բերելով ընկերության համար կորուստներ, հղի է նաև ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի կրճատման հետևանքներով։
Ընկերությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ անօրինական գործողությունները կհանգեցնեն այն բանին, որ արտադրությունը ամբողջությամբ կկանգնի, այդ թվում նաև Արարատի ֆաբրիկայի աշխատանքը՝ մասնակիորեն կաթվածահար անելով Հարավ-Կովկասյան երկաթուղու աշխատանքը ևս։