ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ուզում եմ իմանալ` ում եք այս մասին զեկուցել». Նիկոլ Փաշինյանն ու ՍԱՊԾ պետը վիճեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգի հարցերին անցնելը նշեց . «Տեղեկություն ունեմ, որ Սննդի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին և մայիսի 16-ին նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության կազմակերպությունից: Անկանկալ էր, ես տեղյակ չեմ այս նամակների մասին, պարոն Կարապետյան ես ուզում եմ իմանալ ձեր գործողությունները այս նամակները ստանալուց հետո»,- դիմելով ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին,ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ նամակները պարբերական բնույթ են կրում: Տարվա ընթացքում մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ, և մենք նույնպես ուղարկում ենք նամակներ Ռուսաստանի մեր գործընկերներին»,-պատասխանեց Իշխան Կարապետյանը:

«Ում եք զեկուցել այդ մասին»,-պնդեց Փաշինյանը: «Ո՞ր իրավիճակի մասին, պարոն վարչապետ»,-հարց ուղղեց Կարապետյանը:

«Էն, որ մեր ռուս գործընկերներից նամակներ ենք ստանում, կոնկրետ իրավիճակներ են ներկայացնում: Ես ուզում եմ իմանալ ում եք այս մասին զեկուցել: Ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո զանգել եմ ձեզ հարցրել, խնդիրներ ունե՞նք գյուղմթերքի արտահանման վերաբերյալ, դուք ասել եք, որ ոչ: Դրանից հետո նամակներ եք ստացել և իմանալով, որ ինձ դա հետաքրքրում է, ուզում եմ իմանալ՝ ում եք զեկուցել և ինչ խնդիրներ եք ձեռնարկել այդ խնդիրները վերացնբելու ուղղությամբ »,- ասաց վարչապետը:

«Փորձել եմ կապվել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, բայց չի ստացվել: Խնդրի առնչությամբ քայլեր ձեռնարկել են»-, պարզաբանեց Կարապետյանը:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս