ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրենց կյանքը վտանգած տղաներն այսօր ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել. Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 29-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում էր՝ Առաջին հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին:

Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ տղաների խնդիրներն առողջության վերականգնմամբ չեն ավարտվում: «Նրանցից շատերը սոցիալական խնդիրներ ունեն, իրենց կյանքը վտանգի տակ դրած տղաներն այսօր ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել: Այս տղաների թոշակը պետք է արժանի լինի իրենց նվիրումին»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս