Թանկարժեք գնումներ չեն եղել, մենք մրցույթ ենք հայտարարում մինչև 1 մլն դրամ:Օրինակ իմ բազկաթոռը 7 մլն դրամանոց չէ, եթե ուզեի թանկարժեք բազկաթոռ կգնեի, բայց տեսեք, թե հիմա ինչ բազկաթոռի վրա եմ նստում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ուսանողների բողոքին, Արամ Սիմոնյանը նշեց, որ այժմ 200 ուսանող է պահանջում իր հրաժարականը: «Եթե մի քանի հազար ուսանող լիներ, ես հրաժարական կտայի, բայց դա զոռբայությամբ չէ, ամեն ինչ պետք է իրավական հարթության վրա լինի: Ինձ ոչ ոք չի կարող ստիպել, որ հրաժարական տամ»:
Դիտարկմանը, թե երկրում իրավիճակ է փոխվել, և մի շարք պաշտոնյաներ հրաժարական են տվել, ով պետք է ասի, որ Արամ Սիմոնյանը հրաժարական տա, ռեկտորը նշեց, եթե երկրի նախագահը կամ վարչապետը իրեն ասեն, նա հրաժարական կտա: