«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տեղյակ չէ մարզպետների նշանակման շուրջ որևէ խոսակցության մասին: ArmLur.am-ի հետ զրույցում նա դժվարացավ նշել՝ ԲՀԿ-ական մարզպետներ կլինեն, թե ոչ՝ ասելով, թե քննարկումների ընթացքից տեղյակ չէ:
Միևնույն ժամանակ Բագրատյանը նշեց, թե իրենք կիսում են Նիկոլ Փաշինյանի կառավարության պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ մարզպետները դեռ չեն նշանակվել, և շրջանառվում են տեղեկություններ, թե հնարավոր է այդ նշանակումների թվում ԲՀԿ-ականներ և ՀՅԴ-ականներ չլինեն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: