Լուսանկարն արվել է Երեւանում
Այս գրության հեղինակը հավանաբար նոր է քթի վիրահատության ենթարկվել: Նա դեմ է ե՛ւ գրիպով հիվանդներին, ե՛ւ իրեն ծիծաղեցնողներին:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, տարածվո՞ւմ է արդյոք ՀՀ աշխատանքային օրենսդրությունը օտարերկրյա գործատուների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների վրա: Խնդրում եմ ասեք, Հայաստանում գործունեության ոլորտների սահմանափակում կա՞ օտարերկրացիների համար:
Դանիել Մարկոսյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «ՀՀ աշխատանաքային օրենսգրքի» համաձայն` ՀՀ աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջեւ ծագած աշխանքային հարաբերությունների վրա` անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում ՀՀ-ում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օտարերկրացիները ՀՀ-ում չեն կարող զբաղվել ընտրովի, քաղաքական /համայնքային, դատական(դատավոր, դատախազ) պաշտոններ, աշխատել զինված ուժերում:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարեկրացուն աշխատանքի թույլտվությունը տրվելու է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:
ՀԱՐՑ. Եթե քաղաքաշինության բնագավառում իրականացվում է գործունեություն առանց համապատասխան լիցենզիայի, ապա այդ դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված:
Նարեկ Մխիթարյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Նույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնվելու դեպքում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Միաժամանակ, նույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) եւ երկրորդ պարբերություններում նշված խախտումները հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաեւ լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից: