Պարզվում է՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռեւս ապրիլի 20-ին պատասխանել է քաղաքացի Պետրոս Սարգսյանին՝ անձնավորությանը, որ դեռեւս փետրվարին դիմում էր ներկայացրել պաշտպանության արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դեմ: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՊՆ Վիգեն Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում դրամահավաքի կոչով էր հանդես եկել:
Օգտատերերի կողմից նախարարի կոչը միանշանակ չէր ընկալվել. Պետրոս Սարգսյան անունով օգտատերը նախարարի գրառման տակ գրել էր. «1000 դրամները պրծա՞ն, թե՞ թազա բոշայության ձեւ է»: «Բոշան դու ես»,- ի պատասխան` ասել էր Վիգեն Սարգսյանը: Իհարկե, կարճ ժամանակ անց Վիգեն Սարգսյանը հեռացրել էր իր գրառումը, բայց դե դրանով հարց չլուծվեց. եղածը եղած էր:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: