ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովը նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի. Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»։
Նախագահի մեկ այլ հրամանով Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
Հիշեցնենք, որ գնդապետ, նախկինում՝ ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Հայրապետովն առաջին բաժնի պետն էր։ Նա պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թվականից մինչ այսօր: Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների և այժմ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։