Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք Է հայտնել, որ դեռեւս վաղ Է խոսել ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Դեռեւս վաղ Է խոսել այդ մասին»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին:
Պեսկովը մեկնաբանել Է տեղեկատվությունն այն մասին, որ հունիսի 14-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Դա առաջին ծանոթությունն Էր, դեռեւս վաղ Է խոսել ինչ-որ շարունակության մասին»,- հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը: