Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

«Հռիփսիմե Խուրշուդյանի մասին դժվար է խոսել: Միջազգային ֆեդերացիան ապացուցում է, որ երկու անգամ «բռնվել է»:Բայց այստեղ հարցն այն է, որ եղել են մարզիկներ, ովքեր նույն պայմաններում որակազրկվել են 2 տարով, իսկ Խուրշուդյանը որակազրկումը մինչև 2020 թվականն է:

Մայիսին պետք է ավարտվեր նրա որակազրկման ժամկետը, բայց միջազգային ֆեդերացիան չեղյալ համարեց և երկարաձգեց մինչև 2020 թվականը»,-շեշտել է նա:

Խուրշուդյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է: Ներկայանում էր 75 կգ քաշային կարգում:




Լրահոս