ArmLur.am-ին իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ այս պահի դրությամբ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, դեռևս չի հարցաքննվել, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ մինչ այս պահը չեն իրականացվել:
Ըստ ամենայնի` առաջիկա ժամերի ընթացքում նա կհրավիրվի հարցաքննության:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ ապրանքներ յուրացնելու հարցում Մանվել Գրիգորյանին մեծապես օգնել է նրա կինը` գնդապետ Նազիկ Ամիրյանը:
Ինչպես հայտնի է` երեկ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները հերթական փաստն են բացահայտել, այս անգամ՝ գեներալի տիկնոջ մասնակցությամբ: Չի բացառվում՝ Ամիրյանը եւս առաջիկայում ձերբակալվի: Ու կստացվի, որ այս կոռուպցիոն հանցագործությանը մասնակից է եղել ոչ միայն գեներալ Մանվել Գրիգորյանը, այլեւ նրա կինը: