ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է` յուրաքանչյուր վեցերորդ թեկնածուն լինի մարզից. ՀՀԿ-ն կրկին համաձայն չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում շարունակվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները: Այսօր քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության առաջարկները: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ներկայացնելով իրենց առաջարկները, նշեց, որ առաջարկում են անցնել համամասնական ընտրակարգի և տարբերակ են առաջարկում, որով նախապատվություն տրվի նաեւ տարածքային թեկնածուներին:

Ըստ այդմ, առաջարկ եղավ, որ ամեն վեցնյակում պարտադիր մեկ հոգին լինի տարածքային թեկնածու, ով ունի այդ մարզի գրանցում:

«Ելք» խմբակցության ներկայացուցիչները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է լինելու, եթե այդ թեկնածուն հրաժարվի մանդատից: Բագրատյանը նշեց, թե ամեն մարզից երեք թեկնածու են ունենալու, Նաիրա Զոհրաբյանն էլ խելագարության ժանրից դիտարկեց, որ բոլորը կհրաժարվեն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս