Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատանը՝ մոտ 3000 քմ, «Նաիրիտ-2 գործարանի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Չնքուշի փողոցում՝ պոլիկլինիկայի մոտակայքում՝ 4000 քմ, Թբիլիսյան խճուղու թիվ 9/1 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Արարատյան փողոցում՝ թիվ 67 երթուղայինի վերջին կանգառի մոտակայքում՝ 4 հա, Մուշավանի Այգեգործական թաղամասում՝ 1.5 հա, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ուսումնարանի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Հատիսի փողոցում՝ 1000 քմ, Արգել գյուղում՝ 1500 քմ, Նոր Գեղի գյուղի նորակառույց եկեղեցու մոտակայքում՝ 1.5 հա, Նոր Հաճնի օդանավակայանի մոտակայքում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Մուղնի թաղամասում՝ 1000 քմ, Արարատի մարզի Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող դաշտում՝ մոտ 2 հա, Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 6000 քմ հնձած ցորենի արտ, Մասիս-Չարբախ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում՝ 2000 քմ խոտածածկույթ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի 138 հասցեում՝ մոտ 1300 քմ, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում՝ մոտ 300 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս