Սերժ Սարգսյանի գրասենյակին փող են ուզում տալ. ի՞նչ նախագիծ է մշակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է։ Բանն աայն է, որ
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով պաշտոնաթող Հանրապետության նախագահներին ըստ իրենց ցանկության տրամադրվում են կահավորված գրասենյակ, ինչպես նաև գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է մինչև երեք հաստիքային միավոր։

Ներկայումս Հանրապետության առաջին և երկրորդ նախագահների գրասենյակների պահպանման ծախսերի ֆինանսավորումը իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, սակայն գոյություն չունի դրանց ֆինասավորման միասնական կարգ։ Այսինքն այդ գրասենյակների ֆինասավորման գործունեությունը կանոնակարգված չէ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ որոշման այս նախագիծը կառավարությանն այսօր կներկայացնի ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Ի դեպ, որոշման այս նախագծով նախատեսվում է սահմանել ՀՀ պետական բյուջեից պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման իրականացման կարգը։ Այսպես, գծով ընդունման արդյունքում պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի համար կսահմանվի մեկ ընդհանուր ֆինասավորման կարգ։ Թե որքան կկազմի այդ ֆինանսավորումը, դեռեւս հայտնի չէ։
Բայց հայտնի է, որ պաշտոնաթող նախագահի գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձը չի կարող գերազանցել 2 միլիոն դրամը։
Ի դեպ, տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինասավորումը կիրականացվի վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին։

Ս. Հ.




Լրահոս