Beeline-ի«Բի Ին Ռոումինգ» խաղարկության հաղթողներն այցելեցին ընկերության վարչական գրասենյակ, որտեղ ստացան իրենց մրցանակները։
Հիշեցնենք, որ մրցույթը և խաղարկություննանցկացվել են հուլիսի 19-ից 31-ը։ Մասնակցելու համար անհրաժեշտ էր BeelineArmenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ թողնել«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը նկարագրող հետաքրքիր և դրական մեկնաբանություն, որը կպարունակեր «ռոումինգ» բառը։
15 ամենաշատ like հավաքած մեկնաբանությունները մասնակցել են խաղարկությանը, որի արդյունքում Random.org պատահական ընտրանքի կայքի օգնությամբ, որը բացառում է ցանկացած միջամտության հնարավորություն, հերթականությամբ ընտրվել են երեք հաղթողները:
Այսպիսով՝ Արթուր Խաչատրյանըշահել էուղևորություն դեպի Եգիպտոս երկու անձի համար, իսկ Արմինե Հարությունյանը և Քրիստինե Պեպելյանը՝ մեկական XiaomiRedmi 5A սմարթֆոն։
«Բի Ին Ռոումինգ» մրցույթի հաղթողներին մրցանակները հանձնել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, այնուհետև նրանց համար կազմակերպվել է շրջայց Beeline-ինոր գրասենյակում։
«Մենք միշտ ուրախ ենք հյուրընկալել մեր սիրելի բաժանորդներին, հատկապես այսպիսի հաճելի առիթով։ Հուսով եմ՝ այս մրցանակներըձեզ համար առիթ կդառնան ևս մեկ անգամ օգտվելու մեր պարզ, հարմար և մատչելի ռոումինգ ծառայություններից և ճանապարհորդությունների ժամանակ մշտապես կապի մեջ լինելու ձեր հարազատների հետ»,- նշեց Հայաստանում Beeline-իԳլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մանրամասն տեղեկություններմրցույթի վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.amկայքում: