Ինչպես հայտնի է` ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորություն են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չներկայացրեց բոլորի անունները, սակայն նշեց, որ միայն ՀՀԿ խմբակցության անդամներ չեն միացել ստորագրահավաքին, այլ նաև ՀՅԴ ներկայացուցիչներ: Եվ ասուլիսից հետո նաեւ տեղեկություններ տարածվեցին, թե ԱԺ Ելք խմբակցության անդամներից ևս միացողներ կան:
Սակայն այդ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքել է այս լուրերը: «Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ԵԼՔ դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց», – նշել է Մարուքյանը: