Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ: Հանդիպումն անցավ հետաքրքիր պայքարում, երկու թիմերն էլ ունեին գոլային բազմաթիվ հնարավորություններ:
Սակայն խաղում գոլեր այդպես էլ չեղան և ամեն ինչ կվճռվի պատասխան հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին: