Հարուցվել է քրեական գործ՝ խցի պատուհանի ճաղավանդակից կախված կալանավորի մահվան դեպքի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան դեպքի առթիվ:

2018 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04:40-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ «Արմավիր» ՔԿՀ կալանավորը՝ ծնված 1976 թ., Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, խցի պատուհանի ճաղավանդակից կախվել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն:

ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կալանավորի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 




Լրահոս