Ինձ նոր մարտահրավեր է սպասվում. Ռոնալդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թուրինյան ակումբի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում նշել է, որ հուզմունքով է սպասում Իտալիայի առաջնությունում իր մեկնարկին:

«Իմ առաջին գոլը պետք է բնական ստացվի: Դրա համար էլ չեմ մտածում, թե կոնկրետ ինչպիսին պետք է լինի այն: Ցանկանում եմ լավ մարզավիճակում լինել և թիմին օգնել տիտղոսներ նվաճել:
Ինձ ընդամենն այդքանն է պետք: Չգիտեմ՝ գուցե «Յուվենտուսում» իմ կարիերան այլ կերպ դասավորվի, բայց հիմա ես տեսնում եմ տարբեր մարդկանց, ովքեր շատ մտերիմ են միմյանց հետ և ընտանիքի են նման: Երկրպագուները նույնպես այդպիսի տպավորություն են թողնում:
Ես հուզմունքով եմ սպասում առաջնության մեկնարկին և ցանկանում եմ երջանկացնել երկրպագուներին: «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ռեալում» երկար տարիներ խաղալուց հետո ինձ նոր մարտահրավեր է սպասվում»,- ասել նա:




Լրահոս