«Բարսելոնայի» պաշտպան Մարլոնը տեղափոխվում է իտալական «Սասուոլո»:
Ինչպես հայտնում է անվանի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, 22-ամյա բրազիլացին արդեն համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը:
«Սասուոլոն» Մարլոնի համար վճարել է 6 միլիոն եվրո, կգումարվեն նաև բոնուսներ:
Մարլոնը «Բարսենոլա» է տեղափոխվել 2016 թվականին «Ֆլումինենսեից». նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Նիսում»: Ֆուտբոլիստը կատալոնական թիմի հիմնական կազմում 2 հանդիպման է մասնակցել: