Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-21-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին նույնքան կնվազի:
Երևան քաղաքում`
Օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-21-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: