ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաներում կանանց կողոպտած երիտասարդը բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ից 14-ը Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում կողոպուտի երեք դեպք էր կատարվել:

Առաջինը օգոստոսի 10-ին, գրանցվել էր ոստիկանության Մալաթիայի բաժնում: Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ, ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան`կախազարդով, ու փախել: Շղթան հափշտակել հաջողվել էր, իսկ պոկված կախազարդը տուժողը գտել էր:

Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, երբ օպերատիվ կառավարման կենտրոնից օգոստոսի 12-ին և 14-ին ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժիններում նոր ահազանգեր ստացվեցին: Սեբաստիա-Տիչինա և Բաշինջաղյան փողոցներում դարձյալ կանանց էին կողոպտել` հափշտակելով նրանց ոսկյա շղթաները: Ըստ տուժողների նկարագրության` կողոպտողը երիտասարրդ էր, նիհարավուն կազմվածքով ու մարզահագուստով:

Իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Համայնքային ոստիկաններին ցուցում տրվեց զրուցել բնակիչների հետ: Ուսումնասիրվեցին հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Բաբաջանյան փողոցում տեսահսկող սարքերը ֆիքսել էին փախչող երիտասարդին:

Նա էր, ում նկարագրել էին տուժողները: Սակայն կասկածյալի միայն արտաքինը պարզելը բացահայտման համար քիչ էր, անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան:

Որոնողական աշխատանքները շարունակվեցին:

Օգոստոսի 15-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկությունները իրացնելով, Բաշինջաղյան փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Աշտարակի բնակիչ Սարգիս Թամրազյանին:

Քրեական հետախույզները չէին սխալվել. կողպուտի երեք դեպքն էլ Թամրազյանի ձեռքի գործն էր:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումները գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս