Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հովհաննես Համբարձումյանը մարզվում է «Արցախ» ակումբի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել Համբարձումյանին ձեռք բերելու մասին: «Արցախ»-ը նախապատրաստվում է Բարձրագույն խմբի հերթական տուրին, որտեղ կմրցի «Արարատ»-ի հետ:
Մինչ այս Հովհաննես Համբարձումյանը հանդես է եկել մակեդոնական «Վարդար»-ի կազմում, որտեղ դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: