Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը գնդակոծած անձինք ալկոհոլի ազդեցության տակ են եղել. Hurriyet

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակվածներից մեկը խոստովանել Է, որ իրենք դա արել են հանրապետության հասցեին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի արած հայտարարությունների պատճառով, ինչը հանգեցրել Է ազգային արժույթի կտրուկ անկման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին գրում Է Hurriyet թերթը:

«Ես այն գիշեր զանգահարեցի Օսման Գյունդաշին (երկրորդ հարձակվողին): Մենք հանդիպեցինք, խմեցինք ու սկսեցինք ավտոմեքենայով շրջել քաղաքում: Մենք քննարկում Էինք դոլարի հետ կապված ճգնաժամը, Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքները եւ ԱՄՆ-ի նախագահի վերջին հայտարարությունները: Այնուհետեւ մենք բորբոքվեցինք եւ ալկոհոլի ազդեցության տակ որոշեցինք գնդակոծել ԱՄՆ-ի դեսպանատունը»,-հրատարակությունը քաղվածք Է մեջբերել ոստիկանությունում Ահմեդ Չելիքթենի տված ցուցմունքներից:

Թուրքիայի անվտանգության ծառայություններին չի հաջողվել գտնել այն բանի որեւԷ ապացույց, որ հանցագործները չարագործությունը կատարել են երրորդ կողմի հրամանով:

Հարձակումը կատարվել Է օգոստոսի 20-ի վաղ առավոտյան: Ընթանալով ամերիկյան դեսպանատան մոտով՝ նրանք վեց կրակոց են արձակել դրա ուղղությամբ եւ փախել հանցագործության վայրից: Գնդակներից երեքը դիպել են դեսպանատան պահակակետին, ոչ ոք չի տուժել:

Միջադեպը, ինչպես նշում Է Hurriyet-ը, տեղի Է ունեցել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լուրջ վատացման ֆոնին այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, որը կասկածվում Է ահաբեկչական կազմակերպությանը մասնակից լինելու մեջ, ինչպես նաեւ տարբեր խմբերի ապրանքների մաքսատուրքերի փոխադարձ բարձրացման ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս