Այնպիսի տպավորություն է, թե Հանրապետական կուսակցությունը ծանր է տարել կուսակցությունից զանգվածային արտահոսքը: Խոսքը վերաբերում է նաեւ պատգամավորների` խմբակցությունը եւ կուսակցությունը լքելուն:
Թերեւս դրանով կարող է պայմանավորված լինել այն հանգամանքը, որ խորհրդարանին կայքում կուսակցությունը եւ խմբակցությունը լքած պատգամավորները թեեւ արդեն ներկայացված են խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ բաժնում, սակայն նրանց կուսակցական պատկանելիության դիմաց շարունակում է մնալ ՀՀԿ-ն:
Խոսքը մասնավորապես պատգամավորներ Արթուր Գեւորգյանի, Աշոտ Արսենյանի, Արտակ Սարգսյանի, Նահապետ Գեւորգյանի եւ Արման Սահակյանի մասին է: Այս պատգամավորները դուրս են եկել ոչ միայն խմբակցություններից, այլեւ կուսակցություններից: