ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր էին ներկա Արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշահամալիրի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ բացվեց զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան: Սասուն Միքայելյանն իր ելույթում նշեց, թե այսպիսի հուշարձան և հուշահամալիր ստեղծելու ցանկություն վաղուց է ունեցել և այսօր կարողացավ իրագործել այն:

Բացման արարողությանը ներկա էր և ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հուշարձանը բացելու պատվին արժանացան Սասուն Միքայելյանը` թոռնիկի հետ և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Արարողությանը ներկա էին նաև կառավարության անդամները, ազատամարտիկներ և այլ հյուրեր:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս