Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի օգոստոսի 20-ից 24-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2831 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 578 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 25 բողոքի: 2018 թվականի օգոստոսի 20-ից 24-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1872 քաղաքացի: