ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նշանակումներ է կատարել: Նրա որոշումներով Արտակ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ են նշանակվել:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արտակ Կրկյաշարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ – զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:
Մեկ այլ որոշմամբ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակել Սամվել Ավետիսյանին:
Մեկ այլ որոշմամբ էլ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արման Պողոսյանը: