Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերյոժա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ըստ գործող կարգի, տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ և մարզպետարանի հաստատմամբ՝ հայտարվում է մրցույթ՝ թափուր պաշտոնը համալրելու համար:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երաշխավորում է մրցույթի՝ արդար և թափանցիկ անցկացումը և հորդորում տվյալ պաշտոնի պահանջներին համապատասխանող թեկնածուներին հետևել իրադարձություններին, դիմել մրցույթին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերն ու դպրոցի զարգացման ծրագիրը:




Լրահոս