Իշխանությունը ջանքեր է թափում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ժամանակ կքննարկվի հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը, ինչի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում։

Մեզ հաջողվեց պարզել, որ «հումանիտար համագործակցություն» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում` ռուսական դրոշի ներքո: Սակայն խոսքը ոչ թե մարտական ջոկատի, այլ ռազմական մասնագետների մասին է՝ սակրավորներ, կապի մասնագետներ, ռազմական բժիշկներ։ Մերոնք հույս ունեն, որ այս համաձայնությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները կջերմանան, եւ ռուսական կողմի դժգոհությունները կնվազեն, մասնավորապես, ռուսների համար անցանկալի կադրերը կկարողանան բնականոն աշխատել»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս