Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսի թաքցրած միլիոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը վերջապես ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել տարեկան հայտարարագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հյուպատոսի դրամական միջոցները կազմում են 7 մլն 895 հազար 779 շվեցարական ֆրանկ, 4970 եվրո, 8700 դոլար, 16 մլն 128 դրամ: Որպես եկամուտ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Սիրմակեսը հայտարարագրել է 4 վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 279 հազար դրամ եւ 38 հազար 318 շվեցարական ֆրանկ: Բացի այս, նա նաեւ փոխառություններ է ստացել 537 հազար շվեցարական ֆրանկի չափով:

Տեղեկացնենք, որ շվեյցարահայ գործարար Սիրմակեսը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահն է, ով ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց թվում, քանի որ Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 253-րդ հորիզոնականը: Ըստ Forbes-ի` նրա կարողությունը գնահատվում է 225 մլն շվեյցարական ֆրանկ: Ի դեպ, Սիրմակեսը «Արցախբանկի» 39.1 տոկոսի եւ «Արմսվիսբանկի» 80 տոկոսի բաժնետերն է։ Բայց նրա պաշտոնական հայտարարագրում ունեցվածքի եւ դրամական միջոցների մասին տվյալներ լիարժեք ներկայացված չեն: Նշենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռ հուլիսին վարույթ էր հարուցել մի շարք պաշտոնյաների, այդ թվում հյուպատոս Սիրմակեսի դեմ հայտարարագիր չներկայացնելու համար:




Լրահոս