ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի հրամանը` դասամիջոցների տեւողության մասին, անհարմար դրության մեջ է գցել ոչ միայն դպրոցների տնօրեններին, այլեւ սաների ծնողներին: Նշենք, որ 5 րոպե տեւողությամբ դասամիջոցը դարձել է 10 րոպե, իսկ 10-ը` 20 կամ 30: Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից: Սակայն հրամանը արդեն հասցրել է խիստ մտահոգել ոչ միայն ուսուցիչներին, տնօրեններին, այլեւ դպրոցների սաների ծնողներին:
Ինչ վերաբերում է առողջապահության նախկին նախարարի հրամանին, ապա այդ կապակցությամբ բացատրական աշխատանքներ չեն տարվել դպրոցներում ո՛չ տնօրենների, ո՛չ էլ սաների ծնողների հետ: Նրանց մեծ մասը անակնկալի են եկել` իմանալով առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ին ստորագրած հրամանի մասին: Ինչպես միշտ, մեր հանրապետությունում օրենքներ են ընդունվում առանց համապատասխան ուսումնասիրություն անցկացնելու: Սակայն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրահանգը էլ ավելի անհարմար վիճակի մեջ է գցել տնօրեններին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իր հերթին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է դպրոցների տնօրեններին լուծել աշակերտների սննդի հարցը:
Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։