ՖՈՏՈ. Ահա կանոններ, որոնց պետք է հետևել այլ երկրներում ճաշելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք սովոր ենք հյուրերին լի բաժակով թեյ մատուցել, ստիպել, որպեսզի նա ամբողջությամբ ուտի իր ափսեի պարունակությունը և այլն: Սակայն այն, ինչ մենք բնական ենք համարում, շատ երկրներում կարող է համարվել էթիկայի խախտում: Այն, ինչ մեզ համար սովորական է, այլ երկրներում կարող է զարմանք առաջացնել: 

Բաժակի կես պարունակությամբ թեյ միայն Դուբայի և Ղազախստանի ցանկալի հյուրերի համար

Այս վայրերում այն մարդկանց հետ, ում հետ հաճելի է և չեն ցանկանում բաժանվել, լցնում են ոչ ամբողջական բաժակով թեյ: Եթե ամբողջական բաժակով են լցնում, նշանակում է` ցանկալի հյուր չեք:

Պանիր ցանկանալը վիրավորական է

Մեզ համար զարմանալի է շատ ուտեստներ առանց պանրի պատկերացնելը: Եվ չնայած իտալացիները շատ են սիրում նման ուտեստներ, սակայն այնտեղ ընդունված չէ հավելյալ պանիր պահանջելը: Դա կարող է վիրավորանք դիտվել խոհարարի հանդեպ: 

Աղ կամ պղպեղ մի պահանջեք Պորտուգալիայում կամ Եգիպտոսում

Մեր սեղաններին մշտապես պետք է լինի աղ և պղպեղ: Սակայն Եգիպտոսում և Պորտուգալիայում` ոչ: Եվ եթե այնտեղ ցանկանաք հավելյալ աղ կամ պղպեղ, դրանից կարող են վիրավորվել, քանի որ կնշանակի` համեղ չէ:

Թայլանդում պատառաքաղ մի օգտագործեք

Պատառաքաղը սովարական սպասք է, որի օգնությամբ ուտում են մակարող, կարտոֆիլ և այլն: Սակայն Թայլանդում դա կարող է վատ դիտվել: Այնտեղ պետք է օրինակ գդալով ուտել:

Թեյախմության արարողություն Մեծ Բրիտանիայում

Առաջին հերթին նրանք հաճախ են կաթ ավելացնում: Երկրորդը` այս խմիչքը նախընտրում են սառը վիճակում: Եվ նրանք խառնում են թեյն այնպես, որ ձայն չլինի:




Լրահոս