Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի հեղինակ, կազմակերպիչ Կարինե Փանոսյանը եւ «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի կազմակերպիչ Լիլիթ Գրիգորյանը։
ԹԵՄԱ՝ սեպտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Փշատավան գյուղում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը. փառատոնն անցկացվում է Արմավիրի Մարզպետարանի աջակցությամբ, փառատոնի նպատակն է խթանել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ու մշակութային կյանքի ակտիվացմանը:
***
Սեպտեմբերի 28-ին` ժամը 11:00-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան կխոսի ՌԴ նախագահ Վ. Պուտինի`Բաքու կատարած այցի և տարածաշրջանում հնարավոր զարգացումների մասին:
***
Սեպտեմբերի 28-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի անդամներ, բռնցքամարտի ներկայացուցիչներ Արման Հարությունյանը, Վազգեն Բադալյանը, Ռաֆայել Մեհրաբյանը, սպորտի վարպետ, բարեկամության դափնեկիր, Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը և Վ.Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանը կխոսեն հայկական բռնցքամարտում ծավալվող վերջին իրադարձությունների մասին և կանդրադառնան իրենց հետագա քայլերին:
***
Սեպտեմբերի 28-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ տարածաշրջանային գործընթացների և հնաավոր զարգացումների շուրջ:
Սեպտեմբերի 28-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և Խաչատուրով փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը:
Թեման՝ Ավտոմաքսազերծման խնդիրներ, բողոքի ակցիա Նորագավիթի մաքսատանը, ՊԵԿ-ի կողմից խոստացած բարեփոխումներ:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս «Լևոն Գուլյանի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի մանրամասների մասին» թեմայով։
Բանախոս՝
Մարիամ Ղուլյան, փաստաբան
Արամ Կարախանյան, փաստաբան
Աշոտ Գուլյան, Լևոն Գուլյանի հայրը
Լիլիթ Գուլյան, Լևոն Գուլյանի քույրը
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին Go Group Media ՀԿ կողմից համակարգվող JaMnews նախագծի շրջանակներում, «Մեդիա կենտրոնի» սրահում տեղի կունենա քննարկում «Եվրամիություն-
Միջոցառումը շարունակում է JAMnews կայքում հրապարակված նյութում արծարծված խնդիրների քննարկումը՝ վերլուծաբանների և քաղաքագետների հետ։
Բանախոսներն են՝
Արա Պապյան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, արտակարգ եւ լիազոր դեսպան
Վահան Հունանյան, անկախ վերլուծաբան, միջազգայնագետ
Արմենակ Մինասյանց, միջազգայնագետ, քաղաքագետ