Հրատապ և իրավաչափ դիտարկելով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին արդարացմամբ ազատ արձակելու «Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնության ս/թ հոկտեմբերի 1-ի կոչը՝ Պահպանողական կուսակցությունը հորդորում է Հայաստանում Մարդու և Քաղաքացու հիմնարար իրավունքների պահպանմամբ մտահոգ քաղաքացիներին՝ մասնակցել Նախաձեռնության՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հրավիրած բողոքի ցույցին:
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի՝ արդարացմամբ ազատ արձակումը կլինի այն առաջին քայլը, որով ներկա Հայաստանը կապացուցի, որ ի զորու է հռչակած կարգախոսներն իրականում կյանքի կոչելու: Բողոքի ցույցին մեր ներկայությամբ կարող ենք աջակցել ներկա Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի միանգամայն հնարավոր իրավական ճանապարհով կարողանա ճեղքել ռուսական իմպերիական կառավարման կարծրացած համակարգը:
Միքայէլ Հայրապետեան
Պահպանողական կուսակցության նախագահ