Գաբրիել Սարգսյանը նույնպես ոչ-ոքի ավարտեց պարտիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ևս ոչ-ոքի խաղաց Օլիմպիադայի 9-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումում ընթացող Օլիմպիադայի այս տուրում Հայաստանի թիմը մրցում է Հնդկաստանի հավաքականի հետ: Գաբրիել Սարգսյանի հակառակորդը Պենտալա Հարիկրիշնան էր: Պարտիայի 25-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Ավելի վաղ ոչ-ոքի էր խաղացել նաև Լևոն Արոնյանը:

Տղամարդկանց թիմը 7-րդ տեղում է և ունի 13 միավոր: Մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է ԱՄՆ ընտրանին:




Լրահոս