ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորները սնվում են ոչ միայն հացով, այլ նաեւ մտքով. Շարմազանովը` «պատանդ» մնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի կոչով հազարավոր քաղաքացիներ կարճ ժամանակում հավաքվեցին Բաղրամյան պողոտայում: Պատճառը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծն էր: Արդյունքում քաղաքացիները, հավաքվելով Բաղրամյան պողոտայում, շրջափակեցին Ազգային Ժողովի շենքը՝ այդ կերպ թույլ չտալով պատգամավորներին դուրս գալ ԱԺ շենքի տարածքից:

Նկատենք. որ այս օրերին Ազգային ժողովում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, եւ մի շարք սանհանգույցներ չեն օգտագործվում, իսկ ահա Աժ միջանցքներում տեղադրված խմելու ջրի տարաները վաղուց սպառվել էին: Վիճակը ավելի վատացավ, երբ հայտնի դարձավ, որ ժամը 18:00-ից արդեն փակվել են Աժ ճաշարանի դռները:

Ասել է թե` ԱԺ-ում արտակարգ դրություն էր. պատգամավորները ե՛ւ սոված էին, ե՛ւ ծարավ, ե՛ւ բնական կարիքները հոգալու խնդիրներ կային: «ժողովուրդ» օրաթերթը պատանդ մնացած պատգամավորների հետ զրուցեց նրանց զգացողությունների մասին:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս