ՖՈՏՈ. Ինչպես թաքցնել ճերմակ վարսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախ սպիտակ վարսեր առաջանում են 30 տարեկանից բարձր կանանց մոտ: Եթե դուք դա նախկինում եք գտել, ապա կարող եք խոսել ժամանակից շուտ ճերմակման մասին: Ճերմակ մազերից ազատվելու ամենահեշտ տարբերակը դրանք ներկելն է: Սակայն արդեն մի քանի շաբաթ անց կրկին կկանգնեք այն ներկելու խնդրի առջև: Ահա մի քանի մեթոդներ, որոնք կօգնեն թաքցնել ճերմակած մազերը:

Փոխեք բացվածքը

Հյուսքեր արեք

Աքսեսուարներ օգտագործեք

Փարթամ սանրվածք արեք

Օգտագործեք գունաներկող միջոցներ, օրինակ վարսերի համար սփրեյ, թարթիչաներկ

Սա սպիտակ մազերը թաքցնելու ամենահեշտ և հարմար մեթոդներից է: Իհարկե, դա երկար ժամանակով չի թաքցնի սպիտակ մազերը, սակայն օգնում է:

Ինչ պետք չէ անել սպիտակ մազերի հետ

Մի պոկեք սպիտակ վարսերը: Բանն այն է, որ այդպես վարվելով` դուք թուլացնում եք արմատները: Ժամանակի ընթացքում այդտեղ այլևս վարսեր կդադարեն աճել, ինչն ավելի վատ է, քան սպիտակ վարսերը: Որպեսզի խուսափեք սպիտակ մազերի շուտ հայտնվելուց, պետք է փոխել կենսակերպը:

Օրինակ, պետք է ազատվել վատ սովորույթներից, որոնցից է նախ ծխելը: Պետք է նաև սնվել կենդանական ծագմամբ կերակուրով: B12 վիտամինի պակասը կարող է հանգեցնել ժամանակից շուտ ճերմակացման: Շատերը նաև վստահ են, որ սպիտակ մազերն առաջանում են նաև սթրեսի պատճառով: Գիտնականները դեռ այդպիսի կապ չեն գտել, սակայն ամեն դեպքում սթրեսը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա ընդհանուր առմամբ:




Լրահոս