Արմեն սարգսյանը հրամանագիր է ստորագրել.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-117 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արշակ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»:
Մեկ այլ հրամանագրով Լուսինե Աբգարյանը նույնպես նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Ռոբերտ Մաքեյանն էլ նշանակվել է վարչական դատարանի դատավոր: