Ամստերդամում ավարտվեց ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամստերդամում տեղի ունեցավ ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon 2018-ը, որին մասնակցել են նաև Հայաստանում Beeline-իաշխատակիցները։

Digithon–ի շրջանակում ՎԵՈՆ խմբի մաս կազմող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները մշակում են նորարարական և արդիական թվային ծառայությունների նախատիպեր: Մարաթոնին մասնակցում են խմբի 11 երկրներում անցկացված տեղական Digithon-ների հաղթող թիմերը։ Այդ թիմերի մասնակիցներից գլոբալ Digithon–ին ձևավորվել էինինըթիմեր, որոնց կազմում ընդգրկվելէին տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանում Beeline-ի վեցաշխատակիցները։

24 ժամվա ընթացքում թիմերը մշակել են իրենց գաղափարները և պատրաստել են նախատիպեր, որոնք ներկայացրել են մասնագիտական հանձնաժողովի և գործընկերների դատին։ Լավագույն եռյակի ընտրությունն անցկացվել է երկու փուլով. կիսաեզրափակչին թիմերի համար քվեարկել են մարաթոնին առցանց հետևող իրենց գործընկերները ՎԵՈՆ խմբի ընկերություններից, իսկ եզրափակչում՝ մասնագիտական հանձնաժողովը։

Արդյունքում ընտրվել է երեք հաղթող թիմ, որոնցից երկուսում՝ առաջին և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերում կան Հայաստանում Beeline-ի ներկայացուցիչներ։Առաջին տեղը գրաված Digital Ninjasթիմըորպես մրցանակ կայցելի Սիլիկոնային հովիտ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։

«ՎԵՈՆ խմբի համար շատ կարևոր է մշտապես զարգացնել իր աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները և բացահայտել նրանց ներուժը։ Վստահ եմ, որ տարբեր երկրներից մեր գործընկերների հետ հանդիպումը և արդիական ու նորարական լուծումների մշակումը մեծ խթան կլինի թե՛ մեր աշխատակիցների, թե ընկերության զարգացման համար։ Իհարկե առանձնահատուկ պետք է նշեմ գլխավոր մրցանակը, որը նույնպես մեզ բոլորիս կօգնի ավելի լավ հասկանալ ժամանակակից թվային աշխարհում հաջողության հասնելու գաղտնիքները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած Hackers Eating Crackers և Guardians of VEON խմբերը նույնպես կստանան մրցանակներ՝ համապատասխանաբար այցելություն Ուկրաինայում և Ղրղզստանում գործող ընկերությունների թվային թիմերի գրասենյակներ։




Լրահոս