Նոր դաշինք կկազմեն. ապահարզանից հետո Արամ Սարգսյանը շտապել է Քոքոբելյանի դուռը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի հետ ապահարզանի թանաքը դեռ չչորացած՝ Արամ Սարգսյանը շտապել է Խաչատուր Քոքոբելյանի «դուռը»՝ «Հանրապետություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինք ձեւավորելու բանակցությունների։

Նախնական համաձայնությունն արդեն կայացվել է։ Արեւմտամետների դաշինք կձեւավորվի, որի ցուցակը կազմվելու է 50/50 համամասնությամբ։ Անվանումը դեռ քննարկում են։ Գործելու է նախորդ ընտրությունների ժամանակ «ԱԴ»-ի հայտարարած սկզբունքը՝ ցուցակի բոլոր թեկնածուները կպահեն իրենց տեղերը, ինքնաբացարկի դիմումներ չեն պարտադրվի՝ ոչ մեկն իր տեղը որեւէ հանգամանքում չի զիջի մեկ ուրիշին։ Եթե որեւէ կուսակցություն ցուցակ է բերում որեւէ անկուսակցական հանրային գործչի, ապա վերջինս իրեն վստահած կուսակցության քվոտայով է տեղ զբաղեցնում։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս