Նոյեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կհրապարակի արտահերթ զեկույց ադրբեջանական գնդակոծությունների
առնչությամբ Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Վազաշեն, Ոսկեվան և Այգեհովիտ գյուղերում կատարված
փաստահավաք աշխատանքների վերաբերյալ։
Անգլերեն պատրաստված զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ Հայաստանի
իրավասու պետական մարմիններին ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:
***
Նոյեմբերի 16–ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկում «Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը» թեմայով։
Բանախոսներն են՝
Հովհաննես Մադոյան, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան
Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձոի գրասենյակի ղեկավար
***
Նոյեմբերի 16-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Սասնա ծռեր համահայկական կուսակցության ցուցակով ԱԺ արտահերթ ընտրություններում պատգամավորության թեկնածու առաջադրված Արայիկ Պապիկյանը և Ալեք Ենիգոմշյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ ներքաղաքական գործընթացների մասին՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ:
***
Նոյեմբերի 16-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբում Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի, գործարար Զուրաբ Շամոյանը և փաստաբան Գուրգեն Գրիգորյանը կներկայացնեն սկանդալային կոռուպցիոն բացահայտումներ նախկին իշխանության ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ: