Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար:
Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության լրատվական բաժինը:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքմենաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը նվաճել էր ոսկե, իսկ Գոռ Մինասյանը՝ արծաթե մեդալ: