Կառավարությունը մերժեց ՀՀԿ-ական պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ներկայացրել էր «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է, որ կառավարությունը ձեւավորվի ԱԺ-ում մեծամասնություն ձեւավորած ուժի կամ դաշինքի պատգամավորների ցանկից: Կառավարության նիստում այսօր նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Սակայն Զեյնալյանը ընդգծեց, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում փոփոխել այդ դրույթները: Նրա խոսքով, առաջարկությունը հակասության մեջ է մտնում Սահմանադրության հետ, քանի որ Սահմանադրության 148-րդ հոդվածը եւ 150-րդ հոդվածը լայն հնարավորություն են տալիս վարչապետին կառավարություն նշանակելու համար:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ այսպես թե այնպես նոր խորհրդարանն անդրադառնալու է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, հետեւաբար, հիմա կարիք չկա փոփոխությունների գնալ:




Լրահոս