ԿԸՀ նախագահը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության ցուցանիշը ցածր չի համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշը բնականոն ու նորմալ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Մուկուչյանն ասաց ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում:

«Չեմ կիսում այն կարծիքը, թե քաղաքացիներն ակտիվ չեն եղել ու արձանագրվել է ցածր մասնակցություն: Ընտրողները լիարժեք տեղեկացված են եղել ընտրությունների մասին: Կարծում եմ՝ մասնակցությունը եղել է բնականոն ու նորմալ: Կարծում եմ՝ առավոտյան պասիվ մասնակցությունը կապված էր եղանակային անբարենպաստ պայմանների հետ, սակայն հատկապես կեսօրից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում նկատվում էր ակտիվություն»,-ասաց Մուկուչյանը:

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,63%-ը:




Լրահոս