Հատուկ կարգադրություն. ռեստորաննե՞րը պետք է ստուգեն ելույթ ունեցողների հարկային պարտավորությունները. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը հատուկ կարգադրություն է պատրաստվում ուղարկել ռեստորաններին, սգո և հարսանյաց սրահներին, զգուշացնելով, որ եթե այնտեղ ելույթ ունենան հարկայինում չգրանցված երգիչներ, թամադաներ կամ երաժիշտներ, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է այդ սրահների տնօրինության վրա:

Ստացվում է, որ ռեստորանները կամ հանդիսությունների սրահները երաժիշտներ կամ թամադաներ հրավիրելուց առաջ պետք է ստուգեն նրանց գրանցման վկայականները, ունեն հարկային պարտավորություններ, թե ոչ, և միայն դրանից հետո թույլ տան իրենց մոտ ելույթ ունենալ, այլապես կտուգանվեն: Մնում է բանկերն էլ մի գրություն ուղարկեն և պահանջեն, որ հյուրերի մեջ չլինեն ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցողներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս