Եղևնին արժեցել է 21 միլիոն 900 հազար դրամ. ինչի վրա է ծախսվել գլխավոր տոնածառի համար հատկացված 85 միլիոն դրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառը շարունակում է լայն քննարկման առարկա մնալ: Իհարկե, հանրության մեծամասնությունը կողմ էր տոնածառի փոփոխությանը, սակայն վերջնական արժեքն իմանալով` դեմ էին խոսում:

Ինչպես հայտնի է` այդ տոնածառը Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնությունից, որն ունի 35 մ բարձրություն: Ձեռք բերման, տեղափոխման, զարդարման եւ այլ ծախսերն էլ միասին վերցված կազմել է 85 մլն 32 հազար դրամ:  Հանրապետության հարապարակի գլխավոր տոնածառի գումարը գոյացել է «Երևան 2800» տոնակատարության խնայված միջոցներից:

Եվ հետաքրքիր է, թե ինչին որքան գումար է հատկացվել:

Օրինակ, միայն զուտ տոնածառն արժե 21 միլիոն 900 հազար դրամ, լույսերն ամբողջությամբ՝ 36 միլիոն 500 հազար դրամ, իսկ խաղալիքները՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ: Իսկ տոնածառի մոնտաժումն արժեցել է 1 միլիոն 898 հազար դրամ:




Լրահոս